Մոսկվայի Իզմայլովսկի շրջանային դատարանը, երդվյալ ատենակալների դատավճռի հիման վրա, 13 տարվա ազատազրկման է դատապարտել Դաղստանի նախկին վարչապետի որդի Մուրթուզալի Մեջիդովին, հայտնում է Коммерсант-ը եւ հավելում, որ սպանվածը Ղազախստանից ժամանած ուսանող Տոմիրիս Բայսաֆան է։

Մուրթուզալի Մեջիդովը Մուխթար Մեջիդովի որդին է, ով 2013 թվականին գլխավորել է Դաղստանի կառավարությունը։ Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման`խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Հայտնի է, որ 2018 թվականին 4-րդ կուրսի ուսանող Տոմիրիս Բայսան ընկել է 4 -րդ հարկից, տեղափոխվել հիվանդանոց, սակայն, ուշքի չգալով, մահացել:

Մահացած աղջիկը Մաջիդովի դասընկերն է եղել: Ուսանողները պատմել են, որ մինչ մահը նա դասավորել է իրերը:

Մաջիդովին կալանավորել են սպանությունից 2 տարի անց` մեղադրանք առաջադրելով «Ինքնասպանության դրդելու» վերաբերյալ հոդվածով, սակայն նա արդարացվել է: Ավելի ուշ Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է տուժող կողմի բողոքը եւ բեկանել արդարացման դատավճիռը: