Երեկ գիշեր ողբերգական վթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի 18-ամյա եղբորորդին, տեղեկացնում է Haraparak.am-ը:

Խմբակցության պատգամավորները վաղը մեկնում են Մեղրի` հոգեհանգստի արարողությանը մասնակցելու: