Պեկինի տարրական, միջին դպրոցների աշակերտները եւ մանկապարտեզի սաները աստիճանաբար կվերադառնան ուսումնական հաստատություններ, քանի որ քաղաքում COVID-19-ի վիճակագրությունը մեղմանում է, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով կրթության քաղաքային հանձնաժողովին:

Հունիսի 27-ից դասերը կվերսկսեն առաջին եւ երկրորդ դասարանների միջին եւ ավագ դպրոցի, ինչպես նաեւ տարրական դասարանների աշակերտների համար, իսկ հուլիսի 4-ից կբացվեն մանկապարտեզները։

Դեռեւս փակ շրջաններում եւ տնային կարանտինում գտնվող դպրոցականները կշարունակեն սովորել տանը։

Ուրբաթ օրը Պեկինը հաղորդել է COVID-19-ի երկու նոր հաստատված դեպքի մասին, իսկ այսօր որոշ լրատվամիջոցներ հայտնել են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի բացակայության մասին: