Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ առաջին անգամ անգլերեն երգ է գրել։ Ստեղծագործությունը կոչվում էր June Song, այն կատարել է ռուս երգչուհի Լյուսյա Չեբոտինան, հայտնում է «Косомольская правда»-ն։

Դիվանագետի խոսքով՝ տեքստը գրվել է շատ վաղուց, սակայն երկար ժամանակ երգի համար հարմար կատարող չի գտել։

«Ես գիտեի, թե ինչպես կուզենայի, որ այն հնչեր… Եվ հանկարծ այս գարնանը նրանք ինձ առաջարկում են լսել այդ ձայնը, եւ ես հասկանում եմ, որ դա, հավանաբար, կարող է ստացվել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մարիա Զախարովան:

Նա պատմել է, որ նախկինում ծանոթ չի եղել Չեբոտինայի հետ։ Զախարովան գոհ է մնացել կոմպոզիցիայի դեմոտարբերակից։ Դիվանագետը նշել է, որ իրեն դուր է եկել, թե «ինչպես է երգվել եւ ապրվել յուրաքանչյուր նոտան»։