Ոստիկանություն ահաբեկչություն է անվանել Օսլոյի գիշերային ակումբում հրաձգությունը, որի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 14 մարդ, հայտնում է BBC-ն։

Հրաձգությունը հետաքննվում է որպես ահաբեկչություն։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում, երեք վայրերում, այդ թվում՝ գեյ-ակումբում: Կասկածյալը ձերբակալվել է, առգրավվել է երկու միավոր զենք։ Նշվում է, որ կասկածյալը հայտնի է եղել Նորվեգիայի անվտանգության ծառայություններին։

Հրաձգությունը տեղի է ունեցել հայտնի London Pub գեյ-ակումբում, ինչպես նաեւ Herr Nilsen ջազ-ակումբի մոտ եւ ճաշարանում:

Շաբաթ օրը Օսլոյում պետք է տեղի ունենար ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների ամենամյա շքերթը, սակայն ոստիկանության առաջարկությամբ այն չեղարկվել է։