Հնդկաստանը կներդնի մարդատար ավտոմեքենաների անվտանգության վարկանշային համակարգ։ Սա մի միջոց է, որը, ինչպես հուսով են նախարարությունում, կխրախուսի արտադրողներին անվտանգության առաջադեմ միջոցներ ներկայացնել եւ բարելավել երկրում արտադրված մեքենաների «արտահանման պիտանելիությունը», հաղորդում է Reuters-ը:

Հնդկաստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ տրանսպորտային միջոցներին կտրամադրվի վարկանիշ՝ 1-5 աստղ՝ հիմնվելով մեծահասակների եւ երեխաների պաշտպանության, ինչպես նաեւ անվտանգության տեխնոլոգիաների գնահատման թեստերի վրա:

Նոր համակարգը պետք է ուժի մեջ մտնի 2023 թվականի ապրիլին։

Հնդկաստանը, որտեղ գտնվում են աշխարհի ամենամահաբեր ճանապարհներից մի քանիսը, նաեւ առաջարկել է բոլոր մարդատար մեքենաներից պահանջել վեց անվտանգության բարձիկ ունենալ, չնայած որոշ ավտոարտադրողների դիմակայությանը, որոնք ասում են, որ դա կբարձրացնի մեքենաների արժեքը: Գործող կանոնները նախատեսում են երկու անվտանգության բարձիկներ՝ մեկը վարորդի եւ մեկը՝ առջեւի ուղեւորի համար:

Հնդկաստանը հինգերորդ խոշորագույն ավտոմոբիլային շուկան է աշխարհում՝ տարեկան մոտ 3 միլիոն միավոր վաճառքով: Maruti Suzuki-ն, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ճապոնական Suzuki Motor-ին, եւ Hyundai Motor-ը ամենավաճառվող ավտոարտադրողներն են: