Իրանը եւ Թուրքիան հանդիպում են անցկացրել՝ փորձելով էլ ավելի զարգացնել զբոսաշրջային կապերը, հայտարարել է Թեհրանի զբոսաշրջության վարչության ղեկավար Փարհամ Ջանֆեշանը, հաղորդում է Mehr-ը։

Ջանֆեշանը հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Բաթման նահանգի կառավարության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է երկու կողմերին ծանոթացնել զբոսաշրջության եւ արհեստագործության հնարավորություններին՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար։ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի մայրաքաղաքի հնարավորությունները ձեռարվեստի արտահանման հարցում, հատկապես ապակու արտադրության ոլորտում, ինչպես նաեւ մշակութային, պատմական եւ բնական տեսարժան վայրերը՝ Բաթման նահանգից զբոսաշրջիկներին ներգրավելու համար: