Airbus ավիահսկան հետազոտական կենտրոն (Airbus China Research Center) կբացի Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում, գրում է Xinhua-ն։ 

Այս քայլն ուղղված է Չինաստանում Airbus-ի արդյունաբերական ներկայության հետագա ընդլայնմանը եւ կորպորացիայի վճռականությանը` դառնալու երկարաժամկետ եւ հուսալի համագործակցության գործընկեր Չինաստանի ավիացիոն արդյունաբերության համար, ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: