Սան Ֆրանցիսկոյի այգում առեղծվածային հանգամանքներում նոր տեսարժան վայր է հայտնվել՝ տնակ, որը գտնվում է գետնից 9 մետր բարձրության վրա, գրում է UPI-ը։   

Կապտա-դեղին տան կողքին գրություն կա՝ «Որտեղ ատելություն կա, սեր սերմանենք»։ 

San Francisco Recreation & Parks-ի  կազմակերպիչները նշել են, որ իրենք չգիտեին այդ արվեստի ինստալացիայի ծագման մասին։

Պարկի  գործադիր տնօրեն Ֆիլ Գինսբուրգն ասել է, որ ինքը հրահանգել է իր անձնակազմին չմաքրել փոքրիկ տունը: