ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը զենքի նկատմամբ վերահսկողության մասին հրամանագիր է ստորագրել, գրում է AP-ը:

«Կյանքեր կփրկվեն»,-իր որոշումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես հաստատել է օրինագիծը ուրբաթ օրը այն բանից հետո, երբ Սենատն այն ընդունել է հինգշաբթի օրը, և Բայդենը ելույթ է ունեցել՝ նախքան Վաշինգտոնից Եվրոպա մեկնելը, որտեղ կմասնակցի գագաթաժողովների։ 

Մասնավորապես, նոր հրամանագրի համաձայն՝ խստացվելու են զենքի ամենաերիտասարդ գնորդների ֆոնային ստուգումները։ Բացի այդ, նոր հրամանը կօգնի պետություններին ընդունել «կարմիր դրոշի» մասին օրենքներ, որոնք կհեշտացնեն իշխանությունների համար վտանգավոր համարվող մարդկանցից զենք առգրավելը։