Մոսկվայում շոգի հետ կապված «զով սենյակներ» են բացվել։ Առաջիկա մի քանի օրը օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով գերազանցել կլիմայական նորման։ Մասնագետները խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին դուրս չգալ տնից։ Այս մասին  ժամերին դուրս չգալ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 

Նա նշել է, որ նախապատրաստվել է ավելի քան 160 զով սենյակ՝ օդորակիչներով եւ խմելու ջրով։  

Նրա խոսքով՝ զով սենյակները բաց են երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 09:00-20:00, ուրբաթ օրը՝ մինչեւ 18:45, շաբաթ օրը՝ մինչեւ 16:00: Մանրամասների համար տրված է հեռախոսահամար՝ +7 (495) 870-44-44: