ԱՄՆ Կենտուկի նահանգի բանակային ստորաբաժանման շարքային զինծառայող Իթան Ֆելան Մելցերը մեղավոր է ճանաչվել իր ստորաբաժանման անդամներին սպանելու համար ծրագրված հարձակման համար, որը տեղի պիտի ունենար 2020 թվականին, հայտնում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ սպանությունները տեղի էին ունենալու մի խմբի անունից, որը «արևմտյան քաղաքակրթությունը տապալելու նպատակով խթանում է ծայրահեղ բռնությունը»:

24-ամյա Մելցերը Մանհեթենի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Դատավճիռի օրը նշանակված է հունվարի 6-ին եւ նա կարող է մինչեւ 45 տարվա ազատազրկման դատապարտվել՝ ամերիկացի զինվորականներին սպանելու փորձի, ահաբեկիչներին աջակցելու եւ անօրինական կերպով ազգային պաշտպանության մասին տեղեկություններ փոխանցելու համար մեղավոր ճանաչվելուց հետո:

Դաշնային դատարանի փաստերի համաձայն՝ Մելցերը, նախքան 2018 թվականին զորագրվելը, արդեն անդամակցել է արմատական խմբավորմանը, որը հայտնի է «Ինը անկյունների շքանշան» կամ 09A անվամբ: Այս խումբը անարխիստական խմբավորում է, որը հիմնվել է Մեծ Բրիտանիայում եւ այժմ գործում է ողջ աշխարհում:

Տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մելցերը զինվորագրվել է խմբի անունից բանակային ստորաբաժանում ներթափացելու նպատակով: Խումբը դավանում է նեոնացիստական, հակասեմական եը սատանայական համոզմունքներ ու իր անդամներին խրախուսում է ներթափանցել բանակ՝վերապատրաստվելու, բռնության ակտեր իրականացնելու եւ համախոհների բացահայտելու համար, որպեսզի փորձեն «ներսից ջարդել բանակը»։