ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (NASA) պատկանող Լուսնի հետախուզական ուղեծիրը Լուսնի վրա անհայտ հրթիռի կործանման վայր է հայտնաբերել:

Այն հայտնաբերել է մարտի 4-ին տեղի ունեցած բախման խառնարանը, որն իրականում կազմված է երկու խառնարանից: Արեւելյան Խառնարանը, որի տրամագիծը 18 մետր է, գտնվում է արեւմտյան խառնարանի վրա, որի տրամագիծը 16 մետր է:

Կրկնակի խառնարանից կարելի է ենթադրել, որ հրթիռը մարմնի երկու կողմերում մեծ զանգվածներ է ունեցել:

Գիտնականները դեռեւս չեն պարզել, թե դա ինչ հրթիռ է: Սկզբում նրանք ենթադրել են, որ դրանք SpaceX Falcon 9 հրթիռի հետքեր են, սակայն կրկնակի խառնարանի հետագա ուսումնասիրությունը նրանց ստիպել է հերքել այս վարկածը եւ եզրակացնել, որ դա չինական Chang'e 5-T1 հրթիռ է եղել, որը 2014 թվականին արձակվել է լուսին: