Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է «Իսկանդեր-Մ» համալիրները Մինսկին փոխանցելու որոշման մասին, գրում է MK-ը։

«Ինչպես պայմանավորվել ենք ձեզ հետ, դուք բարձրացրել եք այս հարցը, մենք որոշում ենք կայացրել»,-ասել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ համակարգերը կարող են օգտագործել ինչպես բալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռներ։

«Եվ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային տարբերակներում»,-ընդգծել է Պուտինը։