Աբու Դաբին հայտարարել է ճապոնական teamLab-ի հետ համատեղ նախագծի մասին, որի արդյունքում տեխնոլոգիայի, գիտության, արվեստի եւ բնության նոր խաչմերուկ հանդիսացող Սաադիյաթ կղզում յուրահատուկ բազմասենսոր արվեստի նմուշ կկառուցվի, հայտնում է Euronews լրատվականը:

Ապագա թանգարանը լրատվամիջոցներում արդեն անվանվել է «անսահման հետաքրքրասերների հասցե»։ Այցելուները, 2024 թվականից, կկարողանան բավարարել գիտելիքների եւ արտասովոր փորձառությունների իրենց փափագը: Նրանց սպասում է 17 հազար քառակուսի մետր մակերեսով սուզման հսկայական տարածք:

Ըստ teamLab-ի հիմնադիր Տոշիյուկի Ինոկոյի, իր թիմի խնդիրը մոլորակի մասին մարդկանց պատկերացումները ընդլայնելն է:

«Այստեղ՝ Աբու Դաբիում՝ «ապագայի» գլխավոր քաղաքում, մենք կարող ենք մարդկանց ավելի արդյունավետ ձեւով ծանոթացնել վաղվա գաղափարներին, եւ ես պատիվ ունեմ ընդունել նման մարտահրավերը», - նշել է նա:

Նոր թանգարանում «Չդիպչե՛լ» գրությամբ ոչ մի ցուցանակ չի լինի, ընդհակառակը, խորհուրդ է տրվում շփվել ցուցանմուշների հետ: Նախագծի հեղինակները հյուրերին խոստանում են ստեղծել բոլոր պայմանները՝ ինտելեկտուալ մարմնամարզության համար: Թանգարանը նախատեսված է երeuակայությունը զարգացնելու եւ հետաքրքրասիրությունը խթանելու համար: Այստեղ երեւալու են մարդու եւ նրան շրջապատող աշխարհի հարաբերությունները: Նախագծի ճարտարապետական ​​ձeuավորումը նույնպես կարeuոր դեր է խաղում միջավայրի ստեղծման գործում: Այցելուներից յուրաքանչյուրի համար այցելությունը եզակի կլինի:

TeamLab-ի նախագիծը կլինի Սաադիյաթ մշակութային թաղամասի նոր գոհարը: Այստեղ կառուցվել են կամ բացվելու են հոյակապ թանգարաններ, ինչպիսիք են Լուվր Աբու Դաբին, Գուգենհայմ Աբու Դաբին, Բնական պատմության թանգարանը, Աբրահամի ընտանիքի տունը: