Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը աշխատում են հայերի, Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը Պատրայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել գաղթականներին առնչվող հարցերի շուրջ, գրում է The National Herald-ը։

«Մենք միասին աշխատում ենք հայերի, Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ Կիպրոսի օկուպացիայի միջազգային դատապարտման համար»,-ասել է Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը։ 

Հուշագիրը բաղկացած է ինը առանձին հոդվածներից, որոնք նկարագրում են համատեղ գործողությունները, որոնք երեք երկրները կձեռնարկեն սփյուռքի ոլորտում տեղեկատվության եւ գիտելիքների փոխանակման, ինչպես նաեւ իրենց ազգային դիրքերն առաջ մղելու համար։