Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի եւ Լիտվայի քաղաքականությունը որակել է «զզվելի» եւ «ագրեսիվ»։ Նա նշել է, որ այդ երկրների հետ հարաբերություններում իրավիճակը «խիստ լարված է», գրում է MK-ը։

Լուկաշենկոն նաեւ ենթադրել է, որ ինչ-որ մեկը Լեհաստանի եւ Լիտվայի առաջնորդներին «թիկունքում կանգնած» մղում է ներկայիս քաղաքականությանը։