Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:   

shamshyan.com-ի ժամը 18:00-ի սահմաններում, 42-ամյա Արամ Պետրոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա կայանված՝ 34-ամյա Մայիս Ջանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային: 

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում բազմաթիվ գյուղմթերքներ վաճառողներ վրաերթի չեն ենթարկվել: