Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել։ Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։ Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»։