Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կիրակի օրը հայտարարել է, որ պատերազմող երկրներ կատարելիք խաղաղապահ առաքելության ընթացքում իր ռուս եւ ուկրաինացի գործընկերներին կոչ կանի երկխոսության հնարավորություններ բացել եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կխնդրի անհապաղ հրադադարի հրաման տալ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Պատերազմը պետք է դադարեցվի, եւ պարենի մատակարարման համաշխարհային շղթաները պետք է վերականգնվեն», - ասել է Վիդոդոն՝ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա մեկնելուց առաջ։

Նա նաեւ նշել է, որ յոթնյակի պետություններին կոչ կանի Ուկրաինայում խաղաղության հասնել եւ համաշխարհային պարենային եւ էներգետին ճգնաժամի համար անհապաղ լուծում գտնել: