Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա  Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել  է կայանված Honda մակնիշի ավտոմեքենային: 

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գդնի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը: 

Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: