Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ հստակ քայլեր չի տեսնում պաշտոնական Ստոկհոլմի եւ Հելսինկիի կողմից, հայտնում է CNNTurk-ը:

Օքթայը նշել է, որ մինչեւ հիմա Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կարողացել փարատել «ահաբեկիչներին աջակցելու» վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները:

«Մենք հստակ քայլերի ենք սպասում Շվեդիայից եւ Ֆինլանդիայից, սակայն մեզ բավարարող քայլեր դեռ չեն ձեռնարկվել։ Դեռ չենք հասել այդ փուլին, եւ երբ հասնենք՝ հարցեր չեն լինի»,- հավելել է Օքթայը։

Նա հավելել է, որ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, սակայն դրա համար հյուսիսային երկու պետությունները պետք է հրաժարվեն «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելուց եւ հավելել, որ վերոնշյալ կազմակերպություններին աջակցող պետությունների ներկայությունը դաշինքում չեն ցանկանում: