Իսրայելում գործող «Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի» մի խումբ գիտնականաններ ուսումնասիրել են, թե ինչպես են հոտերն ազդում մարդկանց բարեկամության վրա, հայտնում է Knife-ը եւ հավելում, որ, ուսումասիրությունների համաձայն, մարդիկ ավելի հաճախ ընկերություն են անում նրանց հետ, ովքեր իրենց հոտն ունեն:

Հետազոտողներն ուսումնասիրել են արագ ընկերացած նույն սեռի մտերիմ ընկերների մարմնի հոտերը, ինչպես նաեւ հոտի նմուշներ են վերցրել միմյանց չճանաչող մարդկանցից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերների հոտերի միջեւ շատ ընդհանրություններ կան:

Հաջորդ փուլում գիտնականները փորձել են հոտերի հիման վրա կռահել, թե նախկինում անծանոթ մարդկանց ընկերությունն ինչպես կզարգանա: Նրանq կամավորներին բաժանել են զույգերի եւ խնդրել մի փոքր զրուցել միմյանց հետ:

71 տոկոսի դեպքում գիտնականների կանխատեսումներն արդարացվել են եւ նմանատիպ հոտեր ունեցող անծանոթ մարդիկ դրական են գնահատել միմյանց:

«Մարդիկ սոցիալական որոշումներ կայացնելիս հենվում են այլ, շատ ավելի կարեւոր նշանների վրա, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր ընկերների ընտրության հարցում մեր քիթն ավելի մեծ դեր է խաղում, քան նախկինում ենթադրվում», - նշել են գիտնականները: