Microsoft-ը 2023 թվականի հունվարի 10-ին կդադարեցնի Windows 8.1-ի աջակցությունը։ Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել The Verge լրատվական կայքում, որում նշվում է, որ նշված տարբերակի օգտատերերy հաջորդ ամիս Microsoft-ից կսկսեն համապատասխան ծանուցում ստանալ։

Հունվարի 10-ից հետո ամերիկյան ՏՏ հսկան կդադարեցնի Windows 8.1-ի անվտանգության ընդլայնված թարմացումների թողարկումը։ Հետեւաբար, տվյալ արտադրանքի օգտատերերը եւ ձեռնարկությունները ստիպված կլինեն օգտագործել նոր Windows համակարգ կամ համակերպվել հնացած տարբերակի գործարկման ռիսկերի հետ:

Խնդիրն այն է, որ Windows 8.1-ի օգտատերերը, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա թարմացնել Windows 11 ամենաարդիական տարբերակը, քանի որ սարքերի մեծամասնությունը ապարատային պահանջները չեն բավարարի: Այսպիսի դեպքերում օգտատերերը կարող են գնել եւ տեղադրել Windows 10-ի ամբողջական ծրագրակազմը, որի աջակցությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերին: