Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով  մեկնել է Աթենք մասնակցելու հունիսի 28-ից 30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին  ներկա են լինելու  Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։