ԱՄՆ-ը մոտ օրերս կհայտարարի, որ Ուկրաինայի համար ձեռք է բերել միջին եւ մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր, Սպիտակ տանը տեղեկացրել են CNN-ին։ Ջո Բայդենի վարչակազմը կարող է տեղեկացնել նաեւ ռազմական օգնության այլ տեսակների՝ զինամթերքների եւ հակամարտկոցային ռադարների մասին։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ նշել էր, որ Վաշինգտոնը ծրագրում է Կիեւ ուղարկել «ավելի կատարյալ հրթիռային համակարգեր եւ զինամթերք»։ Ինչպես հիշեցրել է CNN-ը, Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել էր NASAMS շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Հեռուստաալիքի աղբյուրը չի նշել, թե արդյոք հենց այդ զինատեսակն է մտնելու ռազմական օգնության նոր փաթեթի մեջ։

ԱՄՆ-ը մայիսին հավանություն էր տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելուն։ Անցած շաբաթ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր 450 մլն դոլարի նոր փաթեթի մասին։ Դրա մեջ ներառված է նաեւ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգը։