Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեմ է G20-ի գագաթաժողովը բոյկոտելուն, եթե դրան մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա ասել է ZDF գերմանական հեռուստաալիքի հարցազրույցում։

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե արդյոք կաթվածահար չի լինի «մեծ քսանյակը»։ Ուստի, ես հավանություն չեմ տալիս բոյկոտելուն»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքով՝ ավելի լավ կլինի, որպեսզի Պուտինը գա եւ մյուս երկրների ղեկավարները կարողանան նրա երեսին ասել այն, ինչ մտածում են։

«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 15-16-ին Բալիում։ Հրավիրված են միավորման բոլոր պետությունների ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գագաթաժողովին հրավիրված է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։