ԵԱՏՄ-ն 2023թ. պանրի եւ ալկոհոլային թրմերի անմաքս ներկրման քվոտաներ կտրամադրի Սերբիային։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ տարեկան 400 տոննայի չափով անմաքս ներկրման քվոտան կտարածվի մանր անուշաբույր խոտերով Գլարյան պանրի, Բուտերկազայի եւ ոչխարի կամ այծի կաթի վրա։ ՌԴ մատակարարման համար քվոտան կազմում է 253,53 տոննա, Հայաստան ներկրման համար՝ 2,07, Բելառուս՝ 20,04, Ղազախստան՝ 121,4, Ղրղըզստան՝ 2,96 տոննա։

Խաղողի գինու թորման կամ խաղողի մզվածքի արդյունքում ստացված ոգելից թրմերի սակագնային քվոտան տարեկան կկազմի մաքուր սպիրտի 35 հազար լիտր. Ռուսաստանի համար՝ 22,69, Հայաստանի համար՝ 4,727, Բելառուսի համար՝ 3,81, Ղազախստանի համար՝ 3,275, Ղրղըզստանի համար՝ 498 լիտր։

Ծխախոտի քվոտան կկազմի տարեկան 2 մլրդ հատ։ Առաջարկվում է բաշխել 159,149 մլն հատ։ ՌԴ-ում կարելի կլինի անմաքս ներկրել 95,955 մլն հատ, Հայաստան՝ 39,539 մլն, Բելառուս՝ 21,993 մլն, Ղազախստան՝ 966 մլն, Ղրղըզստան՝ 696 մլն հատ։

Սերբիային քվոտաների տրամադրումը նախատեսված է ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին 2019թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրով։