Ավտոտնակի փլատակների տակ հայտնված Մեծ Բրիտանիայի բնակիչ Քիթ Թայլերը ողջ է մնացել, հայտնում է Metro լրատվականը եւ հավելում, որ 72-ամյա տղամարդու վրա է փլվել 4 տոննա ծանրություն:

Միջադեպի հետեւանքով Թայլերը ստացել է գանգի եւ ծնոտի կոտրվածքներ, հեմոթորաքս, թրոմբ եւ ականջի պատռվածք։ Սաութհեմփթոնի հիվանդանոցի բժիշկները եզրակացրել են, որ տղամարդը չի ապրի, սակայն 4 ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նա դուրս է գրվել: