Մեծ Բրիտանիայում 100-ամյա Դեյվիդ Ֆլեյքերը հոգնել է թոշակառուի առօրյայից եւ վերադարձել է աշխատանքի, հայտնում է Edinburgh Live-ը`նշելով, որ տղամարդը աշխատում է բարեգործական խանութում:

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում բնակվող Ֆլեյքերը հունիսի 22-ին տոնել էր 100-ամյակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է ավիացիայում եւ ողջ է մնացել իր հետ պատահատ վթարից հետո: Պատերազմից հետո նա կրթություն է ստացել եւ աշխատել Ավստրալիայում եւ Հարավային Աֆրիկայում:

Շոտլանդիա վերադառնալով՝ Ֆլեյքերը մինչեւ 72 տարեկան աշխատել է տպագրական ոլորտում եւ թոշակի անցել: Սակայն վերջերս հասկացել է, որ չի կարողանում անգործ մնալ եւ աշխատանքի է անցել բարեգործական խանութում:

Տղամարդն աշխատում է շաբաթական երեք օր`դասավորելով սեղանի խաղերը, փազլներն ու գրքերը: Խանութի այցելուները նշել են, որ Ֆլեյքերի հայտնվելուց հետո բարեգործական խանութը ֆիրմային բուտիկի տեսք է ստացել: