Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ կաշխատեն համաշխարհային տերությունների հետ`Իրանի հետ միջուկային բանակցությունների արդյունքում հնարավոր ցանկացած գործարքի վրա ազդելու ուղղությամբ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Միջուկային բանակցությունների հնարավոր վերսկսման դեպքում մենք կշարունակենք աշխատել Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հետ՝ մեր դիրքորոշումը հստակեցնելու եւ գործարքի զարգացման վրա ազդելու նպատակով, եթե նման բան տեղի ունենա», - լրագրողներին ասել է Գանցը:

Անդրադառնալով անցյալ շաբաթ տարածաշրջանային անհայտ գործընկերների հետ հակաօդային պաշտպանության շրջանակում ձեռք բերված դաշինքի բացահայտմանը՝ Գանցը նշել է, որ համագործակցությունը «լրացուցիչ գործառնական ասպեկտներ» ունի եւ չի մանրամասնել: