Այսօր հայտնի դարձավ, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Հորդառատ անձրեւների հետեւանքով Թերեք գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով ճանապարհը, որի վնասված հատվածը կազմում է 80 կմ։ Այս ամենի հետեւանքով փակ է Վերին Լարսի անցակետը՝ ինչպես բեռների տեղափոխման, այնպես էլ ուղեւորների համար:

Առաջին հերթին վտանգված է ծիրանի արտահանումը: Ֆերմեր Հարություն Մնացականյանը, News.am-ի հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկությունների համաձայն, Վերին Լարսի անցակետում ծիրանով բեռնված առնվազն 20 բեռնատար կա, ինչը նշանակում է, որ խոսքը 50 մեքենայի մասին է: Նա բացատրեց, որ յուրաքանչյուր մեքենան տեղափոխում է մոտ 20 հազար կիլոգրամ ծիրան՝ ընդհանուր առմամբ 3 միլիոն ռուբլի արժեքով:

Ստացվում է, որ կորուստները կարող են տատանվել 60 միլիոնից մինչեւ 150 միլիոն ռուբլու սահմաններում կամ 1,1-ից մինչեւ 2,8 միլիոն դոլար՝ հաշվի առնելով, որ դոլար-ռուբլի փոխարժեքը մոտավորապես 53 ռուբլի է։ Մնացականյանն ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարվա կանխատեսումները ավելի վատ չեն եղել: Նշենք, որ ծիրանի արտահանումն անցած տարի կազմել է մոտ 20 հազար տոննա՝ գրեթե եռապատկելով 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ճանապարհը կվերաբացվի 10 օրվա ընթացքում եւ այս ժամանակամիջոցում իրավիճակը մեղմելու համար ֆերմերը Հայաստանի քաղաքացիներին հորդորեց 6 կգ բերք գնել արտադրողներից։ Ավելի փոքր ծավալով խնդիրներ կան նաեւ կեռասի արտահանման հարցում։ Բացի այդ, շուտով կսկսվի դեղձի, սալորի եւ այլ մրգերի արտահանման սեզոնը։

«Այս ֆորսմաժորային իրավիճակը սպասելի էր, ես դրանց մասին բազմիցս ու շատ երկար եմ խոսել։ Ես զգուշացրել էի, որ Լարսը կարող է փակվել։ Հայաստանի կառավարությունը պետք է իմանար այս ամենի մասին եւ պատրաստվեր, այդ թվում՝ այլընտրանքային երթուղիների հարցում»,- հավելեց Մնացականյանը։

Լաստանավային փոխադրումների մասին խոսելը դեռեւս վաղ է՝ բանակցություններ են ընթանում։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ Վրաստանի (Փոթի) տարածքով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2022 թվականի հունիսի 15-ին կայանալիք լաստանավային հաղորդակցության մեկնարկը հետաձգվում է՝ Փոթի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերության կողմից հակառուսական պատժամիջոցների հետեւանքով։

«Հետևաբար, պետությունը կարող է միջնորդ հանդիսանալ եւ աջակցել վրացական շուկայում այդ 20 կամ 50 բեռնատար ծրանի վաճառքին»,- առաջարկեց ֆերմերը։