Սպիտակ տունը հայտարարել է առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա չինացի գործընկեր Սի Ծինպինի միջեւ զրույցի մասին։

«Մենք ակնկալում ենք, որ նախագահը եւ նախագահ Ծինպինն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան: Կոնկրետ օր նշել չեմ կարող»,- ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ այս շաբաթ գագաթաժողովի քննարկման հիմնական թեման կլինի Չինաստանը։ «Մենք չենք ձգտում աշխարհը մրցակից դաշինքների բաժանել եւ ստիպել յուրաքանչյուր երկրի ընտրություն կատարել,- ասել է նա:- Մենք ցանկանում ենք պաշտպանել մի շարք սկզբունքներ, որոնք արդար են բոլորի համար: Եւ մենք ցանկանում ենք համոզվել, որ մենք աշխատում ենք համախոհ գործընկերների հետ՝ այդ կանոններին հետեւելու համար Չինաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: