ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ որոշ պետությունների եսասիրությունը խոչընդոտում է օվկիանոսների պաշտպանության համար երկար սպասված պայմանագրի կնքման ջանքերին:

Հիշեցնենք, որ մարտին ՄԱԿ-ի անդամ պետությունները չէին կարողացել համաձայնության գալ՝ բաց ծովը ազգային իրավասությունների սահմաններից դուրս շահագործումից պաշտպանելու ծրագրի շուրջ:

«Եսասիրություն.....Ոմանք դեռ կարծում են, որ իրենք բավականաչափ ուժեղ են, որպեսզի հավատան, որ միջազգային ջրերը պետք է իրենցը լինեն», - ասել է Գուտերեշը՝ պատասխանելով համաձայնության ձախողման պատճառների մասին հարցին:

Նա նաեւ կոչ է արել կառավարություններին եւ ընկերություններին՝ ծովային միջավայրի կառավարման կայուն տնտեսական մոդել ստեղծելու համար ավելի շատ միջոցներ հատկացնել: Գուտերեշն այսօրվա իրավիճակն անվանել է «օվկիանոսային արտակարգ իրավիճակ» եւ մատնանշել, որ այս էջը պետք է շրջել:

Գուտերեշն ասել է, որ սիմբիոտիկ բիզնես մոդելների կարիք կա, որոնք կարող են օգնել ավելի շատ սնունդ եւ ավելի շատ վերականգնվող էներգիա արտադրել, ինչը երկարաժամկետ ֆինանսավորման նոր մակարդակներ է ենթադրում: