«Հայոց ցեղասպանությունը.  վկայություններ Գերմանիայի ԱԳՆ-ի արխիվներից, 1915-1916 թթ.», որը կազմվել եւ խմբագրվել էր գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստի կողմից, հրատարակվել է պարսկերեն:

Tehran Times-ը գրում է, որ 1915-1916 թթ. հայերի բնաջնջումը ժամանակակից ցեղասպանության արխետիպը դարձավ, որում պետությունը քաղաքացիների որոշակի խմբի ոչնչացմանն ուղղված կոնկրետ սխեմա է ընդունում:

Գերմանական պաշտոնական դիվանագիտական ​​փաստաթղթերը մեծ նշանակություն ունեն Ցեղասպանությունը հասկանալու համար, քանի որ միայն Գերմանիան էր գաղտնի կոդով հաղորդում շարունակվող ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանության դրդապատճառները, մեթոդները եւ հետեւանքները ուժեղ են արտացոլվել են պետական ​​աջակցությամբ իրականացված հետագա ցեղասպանություններում: Հայոց ցեղասպանությանը հանգեցրած գործոնների ուսումնասիրությունը ոչ միայն մեզ պատկերացում է տալիս պատմական ցեղասպանության մասին, այլեւ կարեւոր տեղեկատվություն է տալիս ապագա ցեղասպանությունների կանխատեսման եւ հնարավոր կանխարգելման համար։