Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ եւ արգելել է տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանական արտադրական ներուժի բարելավմանը:

Վարչապետ Ջասթին Թրյուդոյի գրասենյակի հայտարարության համաձայն՝ նոր պատժամիջոցները կուղղվեն Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ կապված վեց ֆիզիկական անձանց եւ 46 կազմակերպությունների, 15 ուկրաինացիների, ովքեր աջակցում են Ռուսաստանին, եւ 13 ֆիզիկական անձանց եւ երկու կազմակերպությունների Բելառուսում:

Հայտարարության համաձայն՝ Կանադան մտադիր է նաեւ պատժամիջոցներ կիրառել «պետության կողմից հովանավորվող ապատեղեկատվական եւ քարոզչական գործակալների եւ կազմակերպությունների դեմ»։