Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նախապատերազմյան հարաբերություններին վերադարձն անհնար է, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակմամբ խախտել է բոլոր կանոնները, բոլոր այն պայմանագրերը, որոնք մենք միմյանց հետ կնքել ենք երկրների համագործակցության վերաբերյալ»։

Նա նշել է, որ G7-ի առաջնորդները համաձայն են, որ դա երկարաժամկետ փոփոխությունների է հանգեցրել, «որոնք շատ երկար ժամանակ կբնութագրեն միջազգային հարաբերությունները։ Այսպիսով, պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում վերադարձ անցյալին լինել չի կարող»։