Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր, փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ առատ տեղումների հետեւանքով վարարած գետերը («Թերգի» եւ «Դեւդորակ») վնասել են Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ (Դարիալի-Լարս 165-րդ կիլոմետր): Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը։