Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում փաստերով ապացուցելու է ահաբեկիչների դեմ պայքարում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կեղծավորությունը, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Վաղը մենք մեկնելու ենք Իսպանիա՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով եւ մեր երկրի իրավունքներին եւ շահերին համապատասխան անհնարը կանենք։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում մենք կխոսենք  փաստաթղթերի միջոցով ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մեր զրուցակիցների կեղծավորության մասին։ Փաստաթղթերի, տեղեկատվության եւ պատկերների միջոցով մեր զրուցակիցներին կփոխանցենք ահաբեկչական կազմակերպությունների դեմ դրսեւորված կեղծավորության մասին տեղեկությունները»,- ասել է նա՝ Անկարայում կայացած կառավարության նիստից հետո։