Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, «Մեծ Յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում Ջո Բայդենին ասել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն դժվար թե կարողանան ավելացնել նավթի արդյունահանումը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Մակրոնն ասել է, որ այս մասին իրեն հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բն Զայյիդ Ալ Նահյան:

Համաշխարհային առաջարկի պակասի եւ աճող պահանջարկի ֆոնին Brent ընկերության նավթի գներն աճել են ավելի քան 2 դոլարով բարելի դիմաց՝ հասնելով 115-ի:

Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն համարվում միակ երկու պետությունները, որոնք դեռեւ պահեստային հզորություն ունեն եւ համաշխարհային մատակարարումներն ավելացնելու հարցում կարող են օգնել: Սաուդյան Արաբիան ներկայումս արդյունահանում է օրական 10,5 մլն բարել նավթ եւ օրական 12,0-12,5 միլիոն բարել նախագծային հզորություն ունի, ինչը տեսականորեն 2 միլիոն բարելով կբարձրացնի օրական արդյունահանման ցուցանիշը: Իսկ ԱՄԷ-ն օրական արդյունահանում է մոտ 3 միլիոն բարել  եւ աշխատում է հզորությունը 3,4 միլիոնից հասցնել 4-ի:

Եվրոպան այս պահին ուղիներ է փնտրում փոխարինելու Ռուսաստանից ներկրվող օրական 2 միլիոն բարել նավթը եւ 2 միլիոն բարել նավթամթերը: