Մոսկվայի բորսան արտարժույթի շուկայում հայկական դրամով եւ հարավաֆրիկյան ռանդով առեւտուր է սկսել:

Բորսայում կարծում են, որ նոր արժույթների շնորհիվ կընդլայնվի շուկայի մասնակիցներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիվը, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առեւտրային հնարավորությունները:

Առեւտրականներն ու նրանց հաճախորդները սփոթ եւ սվոպ գործիքներ մուտք կունենան հետեւյալ արժութային զույգերով.

  • Հարավաֆրիկյան ռանդ – ռուսական ռուբլի (ZAR/RUB)
  • ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռանդ (USD / ZAR)
  • Հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB)
  • ԱՄՆ դոլար – հայկական դրամ(USD/AMD)