Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

Հանդիպումը կայացել է Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից մի քանի ժամ անց:

Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել են պաշտոնական Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իսրայելի սադրանքները։

Քննարկվել է նաեւ Սիրիայի հյուսիսում ծրագրվող թուրքական ռազմական գործողությունը։ Իրանցի դիվանագետը նշել է, որ Թուրքիայի անվտանգության խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով։