Թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի գործարքի վերահաստատմանը հասնելու համար, ԱՄՆ-ն ու եվրոպական եռյակն այս անգամ իրատեսորեն կգործեն:

Իրանցի դիվանագետն ասել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկումից զատ նրան հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի վերջերս Թեհրան կատարած այցի մասին: Բացի այդ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, որի ընթացքում տեղեկացրել է Իսլամական պետության նախագահ Էբրահիմ Ռաիսի օրակարգի մասին, որի համաձայն պետք է ընդլայնվեն Թուրքիայի հետ կապերը:

Հանդիպման ընթացքում Չավուշօղլուին է փոխանցվել քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունների եւ անվտանգության ոլորտի համագործակցությանը վերբերող երկարաժամկետ գործունեության մասին համաձայնագրի նախագիծը:

Իրանցի դիվանագետն այս բանակցությունները որակել է կառուցողական:

Անդրադառնալով Իսրայելի բացասական դերին՝ Իրանի ԱԳ նախարարը ասել է, որ Իրանը սիոնիստական ​​ռեժիմին դիտարկում է որպես մուսուլմանների եւ իսլամական աշխարհի թիվ մեկ թշնամի։

«Մենք վստահ ենք, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի Պաղեստինին աջակցելուց եւ Կուդսի ու Ալ-Աքսա մզկիթի ազատագրումից», - մատնանշել է դիվանագետը։