Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 19:30–ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30–ամյա Սամվել Բաղդասարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի ապահովիչների համար նախատեսված տուփում:

Բարեբախտաբար, Հ. Բաղդասարյանի և հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել մարել կրակը: