Երեքշաբթի պղնձի գինն աճում է խոշորագույն ներկրող Չինաստանում տնտեսական ակտիվության վերականգնման հեռանկարների պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.26 տոկոսով՝ մինչեւ 3.7687 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների արդյունքներով պղնձի 1 տոննայի գինն աճել է 0.44 տոկոսով եւ կազմել 8417.5 դոլար, ալյումինինի գինը՝ 1.61 տոկոսով՝ մինչեւ 2495.5 դոլար, ցինկի գինը նվազել է 0.96 տոկոսով՝ մինչեւ 3.318 դոլար: