Երեք մարդ զոհվել է Միսուրի նահանգում գնացքի վթարվելու հետեւանքով. այն դուրս է եկել ռելսերից։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Այս մասին երկուշաբթի ասել է նահանգի ճանապարհային պարեկման ծառայության ներկայացուցիչ Ջասթին Դանը CNN հեռուստաալիքի եթերում։

«Զոհվել է գնացքում գտնվող երկու մարդ, ինչպես նաեւ մեկը, որը գտնվում էր այն բեռնատարում, որը բախվել է լոկոմոտիվի հետ անցման կետում»,- ասել է նա։

Տուժածների թիվը հասել է 13 մարդու, ավելացրել է հեռուստաալիքը։ Հենդրիկի բժշկական կենտրոնում տեղեկացրել են չորս տուժածի, Միսուրիի համալսարանին կից հիվանդանոցում՝ եւս ինը հոգու ընդունելու մասին։