Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հունիսի 27-ին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ պՍաշիկ Սուլթանյանին։

Դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք անդրադարձել են Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։

Դեսպան Թրեյսին նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։