Հունիսի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվել են Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերը քննող պալատի դատավորներ են ընտրվել Լիպարիտ Մելիքջանյանը, Գեւորգ Գյոզալյանը եւ Արթուր Դավթյանը։ Մելիքջանյանն ընտրվել է միաձայն՝ 68 պատգամավորական ձայնով, իսկ Գյոզալյանի եւ Դավթյանի օգտին քվեարկել են 67-ական պատգամավոր։

Թեկնածուներին, ընտրվելու համար, անհրաժեշտ էր հավաքել 64-ական ձայն։

Խորհրդարանական ընդդիմությունը նիստերին եւ գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։