Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է ամերիկացի պաշտոնակցի՝ Ջո Բայդենի հետ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպելու հնարավորության մասին, երեքշաբթի նրանք հեռախոսազրույց են ունեցել։

«Այսօր առավոտյան ես բանակցել եմ Բայդենի հետ, գուցե այսօր երեկոյան կամ վաղը հանդիպում ունենանք»,- Իսպանիայի մայրաքաղաք թռչելուց առաջ ասել է Էրդողանը լրագրողներին։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի կունենա Մադրիդում հունիսի 28-30-ին։ Ինչպես նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը, գագաթաժողովի գլխավոր թեմաներն են լինելու հավաքական անվտանգության ամրապնդումը, ինչպես նաեւ Ուկրաինային ցուցաբերվող օգնության եւ աջակցության շարունակումը։