Գյումրում Ռուսասատնի Դաշնության հյուպատոսության առջեւ այսօր՝ հունիսի 28-ին, Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք՝ «Ազատություն Արցախյան պատերազմի բոլոր գերիներին եւ ռազմագերիներին» եւ «Կատարեք եռակողմ պայմանագրերի բոլոր պայմանները» գրությամբ պաստառներով պահանջում էին արագ վերադարձել գերեվարվածներին:

NEWS.am-ի հետ զրույցում գերիների հարազատներից մեկը պատմեց, որ իրենք հանդիպում են պահանջել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի հետ: Որոշ ժամանակ անց հանդիպումը կայացել է:

«Մենք ասացինք, որ իրենց մեղավորությամբ է տեղի ունեցել տղաների գերեվարությունը, պետք է վերադարձնեն տղաներին, բայց արդյունքը գոհացնող չէր, ասացին՝ աշխատում ենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս պահանջով ակցիաները շարունակական են լինելու: